Բաժիններ՝

Վաղը տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքը:

Վերջինիս հաղորդմամբ՝ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Գյանջայում (Գանձակ), ուր Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն ու Ահմեթ Դավութօղլուն քննարկելու են երեք երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցը:

Նշվում է, որ դա լինելու է երեք երկրների արտգործնախարարների թվով երրորդ եռակողմ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում:

Իսկ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին, Բաթումում, որի ժամանակ երեք երկրների արտգործնախարարներն ընդունեցին 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս