Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Թեհրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ ժամանել է Թեհրան, ուր մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի 9-րդ նիստի աշխատանքներին:

Այն Թեհրանում բացվելու է այսօր և ավարտվելու է վաղը: Ընդհանուր առմամբ, նիստը բացվել է փետրվարի 14-ին, սակայն այն ընթացել է մասնակից երկրների տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների և ոչ թե խորհրդարանների նախագահների մակարդակով:

Թուրք օրենսդիրները Թեհրան էին ժամանել հինգշաբթի: ԻՀԿ-ի ԽՎ-ի մեջ մտնում է 53 երկիր, այդ թվում նաև Թուրքիան:

Հիշեցնենք, որ ԻՀԿ ԽՎ-ի նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը, ով մտադիր է նիստում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս