Բաժիններ՝

Odnoklassniki-ն Հայաստանում պարտվում է ֆեյսբուքին

Այս տարվա ընթացքում հայ օգտատերերը սկսել են հրաժարվել Odnoklassniki.ru սոցիալական ցանցից և հետաքրքրություն ցուցաբերել ֆեյսբուքի նկատմամբ։

Ինչպես իր բլոգում նշել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Odnoklassniki.ru-ի ակտիվ օգտատերերի թիվը հունվարից ի վեր պակասել է 9000-ով։

Իսկ Ֆեյսբուքի դեպքում հակառակն է՝ ակտիվ օգտագործողներն ավելացրել են 20 հազարով։

Չնայած սրան, Odnoklassniki.ru-ն օգտատերերի թվով դեռևս գերազանցում է Ֆեյսբուքին։ Այն ունի 902 հազար հայաստանյան օգտատեր, իսկ Ֆեյսբուքը՝ 600 հազար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս