Անի Գևորգյանը ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել 3 դրվագի հետ կապված. epress.am
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Գևորգյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։
«Հաղորդման մեջ երեք դրվագ եմ ներկայացրել․ առաջինը վերաբերում է Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գևորգյանի կողմից իմ նկատմամբ կիրառված բռնությանը, երբ վերջինս քաշքշում էր ինձ՝ փորձելով խլել տեսախցիկս, երկրորդ դրվագը կապված է ոստիկանուհու կողմից իմ տեսախցիկի հիշողության քարտերի գողանալու հետ և երրորդ դրվագը, երբ Կենտորնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանը հարվածում է դեմքիս ու խլում հեռախոսս», – պատմել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրեն դատաբժշկական ուղեգիր են տվել, և ինքը գնացել է փորձաքննության։ «Դատաբժիշկը զննեց, նշումներ կատարեց ու առաջիկայում եզրակացությունը կուղարկի ՀՔԾ-ի քննիչին»,- նշել է Գևորգյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: