Ագարակավան գյուղում նորահարսը մեկ այլ տղայի հետ ամուսնու տնից փախուստի է դիմել. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` Արագածոտնի մարզում օրերս զավեշտալի եւ արկածային դեպք է արձանագրվել:
Նոր տարուց առաջ աղջկան ամուսնացրած Ավան գյուղից մի ընտանիք գնացել է Ագարակավան՝ աղջկա Տրնդեզը շնորհավորելու, եւ պարզվել է, որ 1 օր առաջ իրենց աղջիկը մեկ այլ տղայի հետ ամուսնու տնից փախել է:
Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են նաեւ Արագածոտնի մարզի Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը եւ Ագարակավան գյուղի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը: Ավանի գյուղի բնակիչները պատմել են, որ հարսը` Լաուրա Հակոբյանը, իրենց գյուղից է եղել եւ ամուսնացել է Նոր տարուց առաջ, ինչպես նաեւ հավատացրին, որ նրան ստիպողաբար չեն ամուսնացրել, այլ այդ քայլին նա ինքնակամ է գնացել:
Մանրաամսներն` այստեղ