Բաժիններ՝

Ադրբեջանի զինված ուժերում մեծացվում է քաղաքացիական անձնակազմի մասնաբաժինը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերում ավելացվելու է քաղաքացիական անձնակազմի քանակը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ՊՆ-ի մի շարք ստորաբաժանումներում ներկայումս մի շարք ծառայություններ ու գործառույթներ տրվում են քաղաքացիական անձնակազմին:

Դա նաև վերաբերում է մի շարք օբյեկտների պահպանմանը: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ընթանում է զորամասերում քաղաքացիական անձանց աշխատանքի ընդունելու գործընթաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս