Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Այսօր նման դատավճիռ է կայացրել Քութայիսի քաղաքային դատարանը:

Նույն գործով Կախեթիի նախկին նահանգապետ, աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիին տուգանել են 50.000 լարիով: Նա համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն: Մերաբիշվիլին ու Չիաբերաշվիլին մեղադրվում էին երեք հոդվածով:

Դատախազությունը նրանց մեղադրում էր ընտրողներին գնելու, պետական միջոցները յուրացնելու ու վատնելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում էր Կվարիատի գյուղում ապօրինի կերպ առանձնատուն յուրացնելու մեջ:

Մերաբիշվիլին դատապարտվել է կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար, ինչի համար նրան սպառնում էր մինչև 11 տարվա ազատազրկում: Տվյալ գործով դատավարությունը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերին: Մերաբիշվիլիին նաև արգելվել է 1.5 տարվա ընթացքում որևէ պաշտոն զբաղեցնել պետական կառույցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս