Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել Ազգային անվտանգության խորհրդի գործերի կառավարիչը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ին Հ. Էմին փողոցի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Ջնդոյանի վարած Վազ 2110 մակնիշի 29 ՏՕ 401 համարանիշի և Արտաշես Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 007 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 50-ամյա Աննա Աբաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս