Քննարկում՝ Ստեփանակերտի և Բաքվի մի խումբ երիտասարդների միջև

Սա 2011 թվականին մեկնարկած «Միասին» ծրագրի երկրորդ փուլի միջոցառումներից մեկն էր, որը տեղի ունեցավ վերջերս՝ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տեղի ունեցած հերթական միջադեպից օրեր անց: Սա իհարկե չէր կարող չազդել երկու կողմերում էկրանի դիմաց նստած երիտասարդներին, որոնցից շատերն իրենց մեջ հավանաբար նույն ցավն էին ապրում միջադեպի զոհ դարձած զինվորների համար:

Երկու կողմերից էլ հնչեցին այն կարծիքները, որ միջոցառման նպատակը հենց կողմերին հուզո թերեւս երկու կողմերում հավաքված երիտասարդները: Թե որքանով այս սկայպ-հանդիպմանը ստացվեց դա՝ դժվար է ասել, բայց երիտասարդները, չնայած երկուստեք հնչող ոչ հաճելի ձեւակերպումներին, փորձեցին հնարավորինս սթափ ու առանց էմոցիաների արտահայտել իրենց մտքերը: Երկու կողմերի կորդինատորները դա նորմալ են համարում եւ փաստում, որ այլ է Բաքու-Երեւան ձեւաչափի հանդիպումը, այլ Բաքու-Ստեփանակերտը։ Եւ այստեղ ուրիշ բան չէր էլ կարելի ակնկալել:

karabakh-open.info-ն գրում է. Սահմանում տեղի ունեցող միջադեպերը եւ պատերազմի վերսկսման հավանականությունը չեն կարող կարգավորման ուղի լինել, եւ մեր խնդիրը այլ ուղիների փնտրում է, որոնք չեն ուղեկցվում կրակոցներով ու սպանություններով։ Հենց այս հարցերի շուրջ էր ղարաբաղյան կողմն առաջարկում քննարկել։

Ադրբեջանական կողմից օրինակ հնչեց այն կարծիքը, որ երկու հարեւան ժողովուրդների հակասությունը պետք է լուծեն այդ երկուսը, եւ այստեղ ավելորդ են այլ երկրների միջամտությունները, որոնք, ըստ երիտասարդի, չեն նպաստում հակամարտության կարգավորմանը: Ավելին, ոմանք նույնիսկ խոչընդոտում են կամ էլ հատուկ լարվածություն ստեղծում: «Ռուսաստանը զինում է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, բայց մենք մոռանում ենք, որ այդ զենքը կրակում է», շեշտեց երիտասարդը:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս