Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Աշոտյանին. ՀԱԿ-ի կապիտալը սույն պարոնը կտեսնի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ

«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասականալի կուսակցությունը, քաղաքական ուժը, խմբակցությունը՝ չենք հասկանում ինչի մասին է խոսքը, այնուհանդերձ, մինչև վերջ, այս 6 տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբալի դեպքերի ընթացքոմ մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց. «Մարտի 1-ի մասին համարձակվում է խոսել այն քաղաքական ուժը, որը կազմակերպել է մարտի մեկյան սպանդը, հայոց պատմության մեջ առաջին անգամ կրակել է սեփական ժողովրդի վրա, կոծկել բոլոր այդ սպանությունները, հանցագործությունները, և հիմա իրենք խոսում են կապիտալի մասին»:

Ըստ Զուրաբյանի՝ ՀՀԿ-ն էլ «հանցագործ կապիտալ» ունի: «Եթե խոսենք իրենց կապիտալի մասին, դա, ինչպես ասացի, մարտի մեկյան սպանդի կազմակերպումն է, կոծկումը, դա երկրի աղքատացումն է, արտագաղթն է, միլիարդների հասնող կապիտալի արտահոսքն է (համաշխարհային բանկի տվյալներով 6 մլրդ), բազմաթիվ հանցագործություններ, աղետներ են»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ «կապիտալի»-ին, ապա Լևոն Զուրաբյանը շեշտեց. «ՀԱԿ-ի կապիտալը սույն պարոնը կտեսնի Մարտի մեկի հանրահավաքի ժամանակ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս