Բաժիններ՝

Թուրքիայում պաշտոնանկ է արվել 27 նահանգի ոստիկանապետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում պաշտոնանկ է արվել 27 նահանգի ոստիկանապետ և 3 փոխոստիկանապետ: Բացի այդ, պաշտոնանկ է արվել ոստիկանության 24 գլխավոր տեսուչ: Նրանց պաշտոնանկության հրամանը ստորագրել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչն էլ հրապարակվել է Պաշտոնաթերթում:

Մասնավորապես, պաշտոնանկություններն առնչվել են Արտվինի, Բալըքեսիրի, Բաթմանի, Բիթլիսի, Չանաքքալեի, Դենիզլիի, Էդիռնեի, Էրզինջանի, Իգդիրի, Իզմիրի, Քահրամանմարաշի, Քարաբյուքի, Քարամանի, Քըրքլարելիի, Քյութահյայի, Քիլիսի, Մանիսայի, Մուշի, Մարդինի, Նևշեհիրի, Օրդուի, Սիիրթի, Շանլըուրֆայի, Շըրնաքի, Թոքաթի, Թեքիրդաղի, Յոզգաթի ոստիկանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս