Աշոտյանը ցավում է «ՀԱԿ կոչվող անհասականալի կուսակցության» համար

«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասականալի կուսակցությունը, քաղաքական ուժը, խմբակցությունը՝ չենք հասկանում ինչի մասին է խոսքն այնուհանդերձ մինչև վերջ, այս 6 տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբալի դեպքերի ընթացքոմ մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է: 6 տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական պրոդուկտ, որևէ այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում 6 տարի առաջ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսևորումներից մեկն է: Ա.Աշոտյանը հիշեցրեց, թե ինչպես էր ՀԱԿ «պարագլուխներից» մեկը բանակցում ԲՀԿ ներկայացուցչի հետ և փաստացի «սակարկում էր մարտի 1-ի զոհերի հիշատակը և այդ իրադարձություններն առահասարակ»:

«Ողջունում եմ Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքն ունի նման առիթ նման բան անելու, ինչը, օրինակ, չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հրապարակում, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը. Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լևոնի նման այդ գիշերը դիմավորեին՝ ամեն մարդ իր տանը»,- ասաց Ա.Աշոտյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս