2020թ. կանայք տղամարդկանցից հարուստ կլինեն
Բրիտանական Center for Economics and Business (CEBR) գիտահետազոտական կենտրոնի տվյալներով` 2020թ-ի դոլարային միլիոնատերերի 53% -ը կլինեն կանայք: Նման շրջադարձը կազդի գործարար աշխարհում եւ սպառման ոլորտում կանանց դերի վրա, հաղորդում է inosmi.ru-ն՝ վկայակոչելով DUNYA գործակալությունը:
Ներկայումս աշխարհի ամենահարուստ կինը, որի կարողությունը գնահատվում է 30 մլրդ դոլար, L’Oreal ընկերության խոշոր բաժնետեր Լիլիան Բետենկուրն է: Երկրորդ հորիզոնականում ամերիկացի Քրիսթի Ուոլթոնն է` 28,2 մլրդ դոլար կարողությամբ: Նա Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի հարսն է:
Ներկայումս կանայք աշխարհի առավել հարուստ մարդկանց միայն 10%-ն են կազմում: Տարբեր երկրներում այդ հարաբերակցությունը տարբեր է: Spear’s Magazine ամսագրում հրապարկված WealthInsight քոնսալթինգային ընկերության զեկույցի համաձայն` ամենաշատ միլիոնատեր կանայք Պորտուգալիայում են`23%: Երկրորդ տեղում Ֆիլիպիններն է`21,01%, երրորդ տեղում` Պերուն` 18,3%, իսկ չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում համապատասխանաբար Հոնկոնգը` 18% ու Թուրքիան` 17,4%:
Ըստ Forbes-ի` կանայք այսօր աշխարհի ամենահարուստ երիտասարդների միայն 17%-ն են կազմում: