Բաժիններ՝

Նոր նշանակումներ և հերթական կոչումներ

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 19 նոր նշանակում՝ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, հատուկ հրշեջ և հատուկ ջրափրկարարական ջոկատներում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի, ՀԱԷԿ-ի և «Հրազդանի ՋԷԿ-ի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատներում, ՕԿՎ կապի և ազդարարման բաժնում, ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

Ա. Երիցյանի այլ հրամաններով՝ ՓԾ ՕԿՎ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժնի ավագ հրահանգիչ Սյուզաննա Հակոբյանին, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների բաժնի հրահանգիչ Ռուբեն Քլինջյանին, նույն վարչության տեխնիկայի և սարքավորումներ վերանորոգման բազայի ավագ հրահանգիչ Հարություն Ավանեսյանին և Լոռու ՄՓՎ Սպիտակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ Արմեն Մատինյանին շնորհվել է մայորի կոչում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս