Բաժիններ՝

Բառոզուն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ ներկա փուլում ճիշտ չի լինի Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը.

«Ներկայումս մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ առաջնահերթը երկրում առկա իրավիճակի կայունացումն է, բռնություններից խուսափելը, կառավարության ու ընդդիմության միջև լուրջ երկխոսություն սկսելը: Ներկա պահին մյուս միջոցները կարող են ունենալ բացասական հետևանք:

Եվրոպան պետք է օգնի պայմաններ ստեղծել քաղաքական անցումային գործընթացի համար: Ես անձամբ եմ նախագահ Յանուկովիչին զգուշացրել, որ եթե իրավիճակը վատթարանա, ապա ԵՄ-ը չի մնա մի կողմ քաշված վիճակում: Դա կանդրադառնա ԵՄ-ի ու Ուկրաինայի հարաբերությունների վրա:

Մենք Ուկրաինայի հարցում չենք մրցակցում մեր ամերիկացի գործընկերների հետ: Այս իրավիճակում ԵՄ-ը կարող է Ուկրաինային տալ ավելին, քան ցանկացած այլ գործընկեր: Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս