Բաժիններ՝

Նաիրիտցիները հրաժարվել են հանդիպել Արմեն Մովսիսյանի հետ՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ (լրացված)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքը կառավարության շենքի առջև շարունակվում է։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ «Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտաշես Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց նաիրիտցիների պահանջները։ Կառավարության առշխատակազմի քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը առանձին զրուցեց Ա. Ավետիսյանի հետ, ապա հեռախոսով կարճ խոսակցությունից հետո նաիրիտցիներին հրավիրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման, սակայն ցուցարարները հրաժարվեցին՝ Մովսիսյանին մեղադրելով ստախոսության մեջ։ Բողոքի ակցիայի մասնակիցները բացականչում են. «Տիգրան Սարգսյա՛ն, վարչապետ, պատասխան» և պահանջում հանդիպում անձամբ Տիգրան Սարգսյանի հետ։

ԼՐԱՑՎԱԾ

Ի վերջո, Ա. Ղազարյանը Ա. Ասատրյանին և «Նաիրիտի» մի քանի աշխատակիցների ուղեկցեց հանդիպման՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են կառավարության շենքի առջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս