Բաժիններ՝

Ադրբեջանը մոտ ապագայում սկսելու է պլանշետների արտադրություն

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ KÜR համակարգչային տեխնիկայի արտադրման գործարանը մոտ ժամանակներս սկսելու է համակարգչային պլանշետների արտադրություն: Այս մասին հայտարարել է Կապի ու տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

KÜR-ի գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովն ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանի համակարգչային շուկայում անկում է նկատվում, ինչը կապված է գնորդների առաջնահերթությունների փոփոխման հետ. բնակչությունը սկսել է նախապատվություն տալ պլանշետներին:

Նա հավելել է, որ իրենք պլանավորել են պլանշետների արտադրության նախագիծը կյանքի կոչել մոտ ապագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս