Բաժիններ՝

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո փոխել են 166 դատավորի ու դատախազի աշխատավայր

Թուրքական Hürrriyet թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո իր աշխատավայրը փոխել է 166 դատավոր ու դատախազ:

Իրավապահ մարմիններում իրականացված փոփոխություններն առնչվել են նաև ավելի քան 6000 ոստիկանի, որոնց աշխատավայրերը նույնպես փոխվել են: Այդ փոփոխություններին առնչվող հրամաններում բերված են բազմաթիվ պատճառներ աշխատավայրերը փոխելու համար (առողջական վիճակ, ընտանեկան խնդիրներ):

«Ծառայողական անհրաժեշտություն» պատճառաբանությամբ փոխվել են երկու դատախազների՝ «Էրգենեքոնի» գործը քննողներից Զաքարիա Օզի ու Մեհմեթ Յազըջըի աշխատավայրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս