Թբիլիսիում այսօր առաջին անգամ անցկացվում է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նիստ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նիստը՝ 28+1 ձևաչափով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ը: Նշվում է, որ Վրաստանում առաջին անգամ է անցկացվում ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի արտագնա նիստ:

ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչները Թբիլիսի են ժամանել նախօրեին և արդեն իսկ հասցրել են հանդիպումներ ունենալ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

Այսօրվա նիստում քննարկվելու են Վրաստանի անվտանգության ու պաշտպանության վերափոխման հարցը, եվրաատլանտյան անվտանգության ապահովման մեջ Վրաստանի ունեցած ներդրումը և ՆԱՏՕ-Վրաստան ապագա համագործակցության հարցը:

Բացի այդ,  ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նախագահ Կնուդ Բարտելսը հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ և տալու է մամուլի ասուլիս:

Տեսանյութեր

Լրահոս