Վրաստանի վարչապետն առաջարկել է Թբիլիսիում ստեղծել գինու թանգարան
Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հանդես է եկել Թբիլիսիում գինու թանգարանի ստեղծման նախաձեռնությամբ: Գարիբաշվիլին առաջարկել է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակին նշել որպես վրացական գինու օր.
«Ես հանդես եմ գալիս Թբիլիսիում գինու թանգարան ստեղծելու նախաձեռնությամբ, և որ դա լինի այնպիսի կենտրոն, ուր կենտրոնացած կլինի վրացական գինու ողջ պատմությունը: Ես վստահ եմ, որ նա վրացի ու օտարազգի այցելուների պակաս չի ունենա:
Դիմում են գինու ազգային գործակալության ղեկավարությանը, որպեսզի նա սկսի աշխատել թանգարանի նախագծի ուղղությամբ: Ես ունեմ նաև երկրորդ նախաձեռնությունը՝որպես վրացական գինու օր նշել հոկտեմբերի վերջին կիրակին: Այս նախաձեռնությունները կնպաստեն վրացական գինու էլ ավելի հանրաճանաչ դառնալուն»:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստվում է գիտականորեն ապացուցել, որ հանդիսանում է գինու հայրենիքը: