Սիրիայի կառավարության ու ընդդիմության համար առաջնահերթ պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը. Միկդադ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը հուսով է, որ Մոսկվան մտահոգություն կհայտնի սիրիական ընդդիմության պատվիրակության մոտ բանակցությունների ժամանակ ծանրակշիռ մոտեցման բացակայության կապակցությամբ:
Այս մասին այսօր հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը: Միկդադի խոսքերով՝ Սիրիայում անցումային կառավարման մարմին ստեղծելու հարցը չպետք է առաջնահերթ լինի միջսիրիական բանակցություններում այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն ու ընդդիմությունը չեն պայմանավորվել ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շուրջ:
Միկդադը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Սիրիայի կառավարության պատվիրակությունը պատրաստվում է լքել Ժնևը, ուր երկուշաբթի մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը: Առաջին փուլն անցկացվել է հունվարի 22-31-ին: