Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալել են հայ ինքնակոչ գնդապետի (տեսանյութ)

Ռուսական НТВ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայի ոստիկանները մայրաքաղաքի հարավ-արևմտյան հատվածում ձերբակալել են ինքնակոչ գնդապետի, ով խոշոր մեքենայություններ է գործել: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի մամուլի կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվածը 48-ամյա հայ է, ով մշտապես բնակվում էր Մոսկվայում: Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ու ՌԴ ՆԳՆ-ի Պետավտոտեսչության կնիքներ ու նամականիշեր:

Առկա տեղեկություններով՝ ինքնակոչ գնդապետը մասնակից է 15 նմանատիպ հանցագործությունների: Հարուցվել է քրեական գործ «Մեքենայության» հոդվածով: Նշվում է, որ ավելի վաղ այդ մարդն արդեն իսկ ենթարկվել է քրեական պատասխանատվության:

ՌԴ ՊՆ-ի աշխատակից ներկայացած, կեղծ փաստաթղթերով ինքնակոչ գնդապետն իր ծառայություններն է առաջարկել այն անձանց, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել տարբեր կորպորացիաների անվտանգության ծառայությունում: Չարագործը խոստացել է ամեն կերպ աջակցել նրանց աշխատանքի տեղավորվելուն և անգամ զբաղվել է շուկայականից ավելի ցածր գնով բնակարանների ու մեքենաների վաճառքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս