Բաժիններ՝

Աշխարհը կիմանա Օբամայի և Բեյոնսեի ռոմանտիկ կապի մասին. ֆրանսիացի լրագրող

Ողջ աշխարհը փետրվարի 11-ին կքննարկի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ երգչուհի Բեյոնսեի ռոմանտիկ հարաբերությունների մասին հրապարակումը: Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է ֆրանսիացի լրագրող  եւ լուսանկարիչ Պասկալ Ռոստենը:

Նա նշել է, որ The Washington Post-ում առաջին անգամ ԱՄՆ նախագահի  արտաամուսնական կապի մասին հրապարկում կլինի:  «ԱՄՆ-ում ներկայումս անհավանական բան է կատարվում: Այդ մասին վաղը կգրի The Washington Post –ը: Այդ պարբերականը դեղին մամուլ չես համարի: Խոսքը նախագահ Օբամայի եւ երգչուհի Բեյոնսեի ենթադրյալ կապի մասին է: Կարող եմ հավաստիացնել, որ այդ մասին կխոսի ողջ աշխարհի մամուլը»,-ասել է Ռոստենը, հաղորդում է  Le Figaro պարբերականը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս