Ինչ կանի Աշոտ Սուիքասյանը չարտահանձնվելու համար
«Ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուիքասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է` վրացական իշխանությունները որոշեն»,- մեր թղթակցին ասել է իրավաբան Արա Ղազարյանը` հավելելով, որ նման որոշումները տարբեր ժամկետում են կայացվում, օրինակ, Ռուսաստանում համակարգի անգործության հետևանքով եղել է դեպք, որ մինչև 1 տարի տևել է, բայց եթե խնդիրներ չկան, կարելի է 1-2 ամսում ամբողջ գործն անել:
«168 Ժամի» հարցմանն ի պատասխան, թե գործի նյութերի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ դեռ անցած տարի հունիսին որոշում է կայացվել ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ներկայումս Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան՝ անկախ իր կամքից։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: