Իրենք իրենցով

Փետրվարի 3-ին՝ ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց փոփոխություն մտցնել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգում: Սահակյանն առաջարկում էր, որ Հաշվիչ հանձնաժողովը 7-ի փոխարեն` ունենա 11 անդամ, որոնցից 5-ին կնշանակի ՀՀԿ-ն, իսկ մեկին` ՕԵԿ-ը:

Մյուս հինգ անդամներին պետք է նշանակեն ոչ իշխանական խմբակցությունները: Այս որոշումն ընդունվեց, և ՀՀԿ-ն` ՕԵԿ-ի հետ, հանձնաժողովում մեծամասնություն ունեցավ: Ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ բոյկոտում են հանձնաժողովի գործունեությունը և չեն մասնակցի դրա ձևավորմանը:

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի ՀՀԿ և ՕԵԿ անդամները: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ով հանձնաժողովը ղեկավարում էր մինչև 2013թ. փետրվարի 26-ը:

Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս