Իրանի ռազմաօդային ուժերը մշակում են նոր ռազմավարություն
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը ներկայումս մշակում են նոր ռազմավարություն: Այս մասին Թեհրանում հավատարմագրված դեսպանատների տազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Շահ Սաֆին.
«Իրանի պաշտպանական հզորությունը երկրի թշանմիներին հարկադրում է հրաժարվել իրադարձությունների զարգացման ռազմական տարբերակից: Ապագա պատերազմները մղվելու են օդում: Բացի այդ, օդային տիրույթից կարող են իրականացվել նաև ահաբեկչություններ՝ ինքնաթիռների ու հրթիռների օգտագործմամբ:
Իրանի ռազմաօդային ուժերն իր բոլոր ներքին ռեսուրսներն ուղղում է ռեակտիվ նոր կործանիչների արտադրությանը: Իրանը պատրաստ է հետ մղել օդային յուրաքանչյուր հարձակում»: