Դոլարը հատեց 412 դրամի նիշը
Այսօր՝ փետրվարի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 412 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ թանկացել է 0.13%-ով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 600 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նույնպես բարձրացել է. առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ: