Իրանը մտադիր է արագացված տեմպերով իրագործել իր միջուկային ծրագիրը. Սալեհի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ապագայում արագացված տեմպերով իրականացնել իր միջուկային ծրագիրը: Այս մասին Իրանի ռազմաօդային ուժերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին.
«Եթե Իրանը նկատի մինչև 20 տոկոս ուրան հարստացնելու վերաբերյալ բանակցությունների ժամանակ գործընկերների կողմից ստանձնած պարտավորությունների որևէ խախտում, ապա կարող է բառացիորեն մի քանի ժամում վերադարձ կատարել իր սկզբնական դիրքորոշմանը»:
Սալեհին վստահեցրել է, որ Իրանը չի վատնի միջուկային ոլորտում իր ձեռքբերումների անգամ փոքր մասը: Սալեհիի խոսքերով՝ Իրանը միջուկային ոլորտում կատարում է կանխամտածված ու ծանրակշիռ քայլեր: