Ֆեթհուլլահ Գյուլենն արտերկրում արել է այն, ինչը չի կարողացել անել թուրքական պետությունը. Zaman
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Երջանկություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Քամալաքը դատապարտել է Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ երկրում իրականացվող գործողությունները: Քամալաքի խոսքերով՝ գյուլենական շարժումն արտասահմանում արել է այն, ինչը չի կարողացել անել թուրքական պետությունը:
Հիշեցնելով, որ գյուլենական շարժումն իր դպրոցներն է բացել աշխարհի 160 երկրում՝ Քամալաքը հարցադրում է արել, թե քանի երկրում է դպրոց բացել թուրքական պետությունը: Քամալաքն ընդգծել է, որ Թուրքիան անգամ դեսպանատուն չունի 160 երկրում. «Ձեզ դուր է գալիս, թե ոչ, ես հստակ հայտարարում եմ, որ Ֆեթհուլլահ խոջան արել է այն, ինչը չի կարողացել անել պետությունը»: