Իրանը չի ակնկալում ԱՄՆ-ի կողմից թշնամական վերաբերմունքի վերացում. Արաղչի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի ակնկալում, որ ԱՄՆ-ը կփոխի երկրի հանդեպ իր թշնամական վերաբերմունքը Ժնևում ձեռք բերված միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային հարցերով գլխավոր բնագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին.

«Ժնևյան համաձայնագիրն իրանա-ամերիկյան հարաբերություններում հանդիսանում է բազմաթիվ ցավոտ հարցերից մեկը: Իրանն ԱՄՆ-ի հետ ունի բազում տարաձայնություններ՝ կապված Պաղեստինի, Սիրիայի, Մերձավոր Արևելքի իրավիճակի, մարդու իրավունքների և այլնի հետ:

Իրանն ու ԱՄՆ-ը դեռ չեն մտել հարաբերությունների կարգավորման փուլ, և երկու երկրների միջև նախկինի նման առկա է թշնամություն: Իրանի միջուկային իրավունքները պետք է պահպանվեն: Մենք չենք ձգտում ունենալ միջուկային զենք, դա իրանական ռազմավարությունից դուրս է»:

Տեսանյութեր

Լրահոս