Նոր մանրամասներ` վառելիքի տակառի մեջ ընկած քաղաքացիներից
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում տնօրենն ու պահակը փորձանմուշ վերցնելու նպատակով բացել էին 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել էին տարայի մեջ և խեղդվել:
Պարզվել են մահացածների տվյալները` 1978 թ. ծնված Մաղսուդ Ռաստգարնահանդի, 1986 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Փաստի առթիվ 07.02.2014 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ոստիկանություն