Բաժիններ՝

6 երկիր պատրաստ է ընդունել «Մայդանի» տուժած ակտիվիստներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ 6 երկիր պատրաստ է ընդունել «Մայդանի» տուժած ակտիվիստներին: Այս մասին Արհմիությունների տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բժշկական ծառայության ազգային շտաբի համակարգող Օլեգ Մուսիյը:

Նրա խոսքերով՝ այդ երկրներն են Լիտվան, Լատվիան, Չեխիան, Կանադան, Լեհաստանը, Գերմանիան. «Նրանք բոլորն էլ անվճար բուժօգնություն են ստանալու Ուկրաինայի կլինիկաներում կամ էլ արտասահմանում, կամ էլ ամբողջովին ֆինանսավորվելու է վերականգնողական կուրսը՝ անկախ նրանից, թե դա որքան ժամանակ կպահանջի՝ մեկ տարի կամ երեք տարի»:

Մուսիյն ընդգծել է, որ պետություններից բացի տուժած ակտիվիստներին օգնել համաձայնվել են նաև զգալի քանակությամբ միջազգային կառույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս