Իրանի նոր քաղաքականությունը միտված է ԱՀԿ-ին անդամակցելուն. փոխնախարար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական երկրները ժամանակի հետ մեկտեղ, երբ կմեղմացվեն Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցները, վերստին կդառնան Իրանի լավագույն առևտրային գործընկերները: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերփության փոխնախարար Վալիալլահ Աֆհամի Ռադան:

Վերջինիս խոսքերով՝ Իրանի նոր քաղաքականությունը միտված է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելուն. «Միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանը վերջին տարիներին իր արտադրանքը հիմնականում արտահանել է հարևան երկրներ: Սակայն պատժամիջոցների թուլացումը, կանխատեսումների համաձայն, պետք է ազդակ հաղորդի եվրոպական երկրների հետ առևտրին»:

Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը պլանավորված է փետրվարի 18-ին, Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս