Բաժիններ՝

Ռուսաստանը Եգիպտոսին կմատակարարի 2 միլիարդ դոլարի սպառազինություն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն կվճարեն նախորդ շաբաթ Ռուսաստանի ու Եգիպտոսի միջև կնքված 2 միլիարդ դոլար զենքի գործարքի գումարը: Այս մասին հայտնել է եգիպտական «Ալ Մասրի ալ-Յում» թերթի բարձրաստիճան պաշտոնական աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ մատակարարումներն ու վճարումներն իրականացվելու են երկու փուլով: Առաջին փուլն իրականացվելու է մինչև 2014 թվականի կեսերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացի զինվորականները մտադիր են Ռուսաստանից գնել ՀՕՊ-ի համակարգեր, մարտական ուղղաթիռներ, «ՄիԳ-29» կործանիչների ու հակատանկային համալիրներ:

Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն աջակցել են եգիպտացի զինվորականների այդ գործողություններին: Մասնավորապես, Պարսից ծոցի մի շարք երկրներ Եգիպտոսի նոր իշխանություններին հատկացրել էին 12 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս