Իրանն ու ԱէՄԳ-ը համաձայնության են եկել 7 հավելյալ պրակտիկ քայլերի շուրջ

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու ԱէՄԳ-ը Թեհրանում անցկացած բանակցություների ընթացքում համաձայնության են եկել 7 հավելյալ պրակտիկ քայլերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱէՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:

Վերջինիս խոսքերով` այդ քայլերը պետք է իրագործվեն մինչև մայիսի 15-ը: Այսօր ավարտվել է Իրանի ու ԱէՄԳ-ի միջև բանակցությունների երկրորդ օրը: Բանակցությունների ժամանակ կոմերի ուշադրության կենտրոնում է գտնվել համագործակցության հարցը` նախորդ տարվա նոյեմբերի 11-ին նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին  համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս