Չինաստանը շուտով կարող է հայտարարել ՀՕՊ-ի նոր գոտի ստեղծելու մասին
Ճապոնական Asahi Shimbun թերթի փոխանցմամբ` Չինաստանը շուտով կարող է հայտարարել ՀՕՊ-ի նոր գոտի ստեղծելու մասին: Խոսքը գնում է Հարավ-չինական ծովում գտնվող Պարասելյան ու Սպրատլի վիճելի կղզիախմբերի մասին, որոնց նկատմամբ Չինաստանը ներկայացնում է տարածքային հավակնություններ:
Նախորդ տարվա նոյեմբերին Չինաստանը ՀՕՊ-ի նոր գոտի էր ստեղծել Արևելա-չինական ծովում` Սենկակու կղզիների շրջանում, որոնց Չինաստանում անվանում են Դյաոյույդաո: Պեկինը, սակայն, հերքում է, որ մտադիր է ստեղծել ՀՕՊ-ի երկրորդ գոտի` հայտարարելով, այդ մասին տեղեկությունները հանդիսանում են ճապոնական սադրանք:
Սակայն Չինաստանը վաղուց է հավակնում Պարասելյան ու Սպրատլի կղզիներին, որոնք գտնվում են Վիետնամի ծովափից մոտ 200 մղոն հեռավորության վրա: Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի նոր գոտի ստեղծելուց հետո Չինաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Յան Յուչժունը հայտարարել է, որ Չինաստանն անհրաժեշտության դեպքում կստեղծի նաև ՀՕՊ-ի այլ գոտիներ:
Հիշեցնենք, որ 1974 թվականին Պարասելյան կղզիների մոտ ծովամարտ է տեղի ունեցել Չինաստանի ու Վիետնամի ռազմածովային ուժերի միջև, որն ավարտվել է չինական կողմի հաղթանակով: