Բաժիններ՝

Թուրքիան իր հինգերորդ արբանյակն ուղեծիր կարձակի փետրվարի 14-ին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիան հաջողությամբ զարգացնում է տիեզերագնացության ոլորտը: Թուրքիան հանդիսանում է աշխարհի 30 երկրներից մեկը, որն իր արբանյակներն ունի այնտեղ: 2103 թվականի վերջի դրությամբ` դրանց քանակը կազմել է 4:

Պլանավորված է այս տարի դրանց քանակը հասցնել մինչև 6-ի: Թուրքիայի հինգերորդ արբանյակ Türksat 4A-ն ուղեծիր կարձակվի Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից, փետրվարի 14-ին` թուրքական ժամանակով ժամը 23.09-ին:

Նոր արբանյակի շնորհիվ թուրքական ռադիոյի ու հեռուստաալիքի եթերը, Եվրոպայից ու Ասիայից բացի, կհեռարձակվի նաև Աֆրիկայում: Türksat 4A-ն երեք անգամ կմեծացնի Թուրքիայի հաղորդակցային պոտենցիալը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս