Բաժիններ՝

Սոչիի մեդալներն ամենախոշորն ու ամենածանրն են ժամանակակից օլիմպիական խաղերի պատմության մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների պատրաստման ժամանակ օգտագործվելէ մոտ 2 տոննա արծաթ, 70 կիլոգրամ բրոնզ և 6 կիլոգրամից քիչ ավելի ոսկի: Ընդ որում, թողարկվել է 1300 միայն ոսկե մեդալ:

Նշվում է, որ յուրաքանչյուր մեդալ պարունակում է 525-ական գրամ արծաթ և 6-ական գրամ ոսկի: Ոսկե մեդալի շուկայական գինը գնահատվում է մոտավորապես 550 դոլար, իսկ արծաթե մեդալը` 310 դոլար: Բրոնզե մեդալն ընդհանրապես գնահատվում է ընդամենը 3.25 դոլար:

Ամերիկյան Pittsburgh Post-Gazette թերթի պնդմամբ` Սոչիի օլիմպիական խաղերի մեդալներն ամենախոշորն են իրենց մեծությամբ և ամենածանրը ժամանակակից օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում:

Եթե դրանց գլխավորները պատրաստվեին մաքուր ոսկուց, ապա կարժենային մոտ 21.500 դոլար: Վերջին անգամ նման մեդալներ շնորհվել են 1912 թվականին Ստոկհոլմում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս