Իրանը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ իր ռազմանավերն ուղարկելու մասին:
Իրանի հյուսիսային ծովային նավատորմի հրամանատար, ծովակալ Ռեզայի Հադդադի խոսքերով` Իրանը նման կերպ պատասխանում է Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավատորմի ներկայությանը (Բահրեյնում է գտնվում ԱՄՆ 5-րդ նավատորմի հրամանատարական շտաբը).
«Իրանի ռազմածովային նավատորմի նավերն արդեն իսկ սկսել են իրենց ուղին դեպի Ատլանտյան օվկիանոս` Հարավային Աֆրիկայի ծովափնյա ջրերի միջոցով: Իրանական ռազմական նավատորմը մոտենում է ԱՄՆ-ի ծովային սահմանին, և այդ մանևրը հանդիսանում է ուղերձ»:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, որ Իրանը ռազմանավեր է ուղարկում Ատլանտյան օվկիանոս: Նախորդ տարի էլ Իրանն առաջին անգամ ռազմանավեր էր ուղարկել Խաղաղ օվկիանոս: