Ով է մեղավոր դպրոցական ծեծկռտուքի համար. պատմում են Շահեն Հարությունյանի դասընկերը, ուսուցիչն ու տնօրենը (տեսանյութ). news.am
Փետրվարի 4-ին Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանի եւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու`Շահեն Հարությունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ պատմություններ են պատմում դպրոցի տնօրեն՝ Երվանդ Սարգսյանը, ականատեսները եւ մայոր Գրիգորյանը: NEWS.am-ի լրագրողը այցելել է 139 դպրոց եւ զրուցել նրանց հետ:
Մայոր Գրիգորյանը, որն այս դպրոցում աշխատում է 2010-ից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Շահեն Հարությունյանը, այդ օրն իրեն պահել է աշակերտին ոչ վայել, իրեն «էշ» է անվանել, իսկ ինքը միայն մոտեցել է, բռնել Շահենին որովայնից եւ թափ տվել. «Օրհներգը երգելու ժամանակ ծիծաղում էր, իսկ հետո ասաց, որ օրհներգի բառերը սխալ են գրված. ես ինքս չեմ կարող էս հայրենիքի համար մեռնել»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե ով է առաջին հարվածել, նա պատասխանել է. «Տնօրենի սենյակ գնացինք, խորհրդակցության էր, հետ եկանք, նորից սկսեց դասը խանգարել, հավսար զգաստ եմ ասել, որպեսզի բոլորը մեկ րոպեով կանգնեն, Շահենը չի կարողացել իրան պահի, էդ ժամանակ ասեց՝ բա «էշ ես, էշ-էշ բաներ ես խոսում»: Ես ինքս որպես մեծ մարդ, իր պապիկին հավասար մարդ, մոտեցել եմ իրան, ձեռքով բռնել, նրա որովայնից թափ տվել ու ասել՝ տղա ջան քո հորից մեծ մարդ եմ, չե՞ս ամաչում, ինչե՞ր ես խոսում: Ինքը հետո գնացել է հետ ու այնտեղից աթոռը շպրտել իմ գլխին: Ու ես դասերից հետո եմ իմացել, որ իր պապան կալանավորված է, ու ինքը Շանթի որդին է: Իմացա, մնացի շշմած, ամեն ինչը գլխիս շուռ եկավ, նոր ես պատկերացրի՝ երեխեն ինչ ապրումների մեջ է եղել»:
Ուսուցչի խոսքով, ինքն իր նախաձեռնությամբ չէ ոստիկանություն բողոք ներկայացրել, քանի որ Շահենին սեփական թոռնիկի պես է սիրում, ու չէր կարող նման բան անել. «Երեկոյան ժամը 8-ին տանը նստած էինք ու ոստիկանությունից զանգեցին: Ասեցին՝ դասարանում արտակարգ դեպք ա պատահել, դուրս արի, մենք քո հետեւից գալիս ենք: Պարզվեց՝ իրանք համացանցը ստուգում են ու Շահենի գրածը ինձ ցույց տվեցին: Փաստորեն՝ ինքն է իր գլխին սարքել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: