Բաժիններ՝

Վանի նահանգում զինվորական փոխադրամիջոց է շրջվել. զոհվել է 3 զինծառայող

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիայում զինվորական փոխադրամիջոց է շրվել, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 18 զինծառայող: Միջադեպը գրանցվել է Վանի նահանգի Սարայ շրջանում` Իրանի սահմանի մոտ գտնվող Քարահիսար գյուղում, ժամը 01.30-ին:

Որպես վթարի պատճառ է նշվում խիտ մառախուղն ու մերկասառույցը, ինչի հետևանքով զինվորական փոխադրամիջոցը բախվել է ճանապարհի եզրի արգելապատնեշին ու շրջվել: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Վանի հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը գնահատվում է լավ: Զոհվածների դիակներն ուղղաթիռով տեղափոխել են Վան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս