Բաժիններ՝

Սնոուդենը պատմել է հատուկ ծառայությունների «կեղտոտ մեթոդների» մասին

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ բրիտանական հատուկ ծառայություններում առկա է առանձին ստորաբաժանում, որը մասնագիտացած է իր աշխատանքում «կեղտոտ մեթոդներով»:

Խոսքը գնում է Սպառնալիքների ու հետախուզության հետազոտման հատուկ խմբի  (Joint Threat Research and Intelligence Group, JTRIG) մասին, որը մասնավորապես ստեղծել է համակարգչային վիրուսներ և կազմակերպել է DDoS հարձակումներ:

Բրիտանական հատուկ ծառայությունները մասնավորապես նման մեթոդ են կիրառել Աֆղանստանում` «Թալիբան» շարժման զինյալների դեմ, ինչը հնարավորություն է տվել խախտել նրանց հաղորդակցությունների համակարգը:

Հիմնական առաջադրանքը թշնամիներին ոչնչացնելը, թուլացնելն ու կազմակերպվածության խախտելն էր` նրանց վարկաբեկման ճանապարհով: Որպես ճնշման գործիք ` գործակալներն օգտագործել են սոցցանցերը:

Նրանք մասնավորապես տարածել են վարկաբեկիչ տեղեկատվություն, տարածել են այլ անձանց կողմից հաղորդագրություններ, հրահրել են խոսակցությունների առաջացում: Կիրառվել է նաև «սեռական ծուղակների» մեթոդ, որը գործել է ծանոթությունների կայքի գործունեության սկզբունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս