Բաժիններ՝

«Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար». Մարկ Դևիս

«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Ներդրողները կշահեն ավելի աշխույժ շուկայի պայմաններում՝ ունենալով ներդրումներ կատարելու և հեջինգի համար ֆինանսական գործիքների լայն տեսականի, իսկ թողարկողները կունենան գործիքների ավելի լայն ընտրություն՝ ֆինանսավորելու իրենց ներդրումային կարիքները»,- այսօր Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ»  համաժողովի ժամանակ ասել է ՎԶԵԲ-իերևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

Ըստ նրա՝ այս համաժողովը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իր առաջին՝ աճուրդում հրապարակայնորեն վաճառվող տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման հետ, որից ստացած հասույթը բանկն ուղղելու է իր՝ տեղական դրամով ներդրումների պորտֆելին. «Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միևնույն ժամանակ օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային և ժամկետային կառուցվածքները ներդրողների և դրամային արժույթով վարկառուների համար»:

Դևիսի կարծիքով՝ Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին և կշահի դրանցից:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ իրենք ձգտելու են զարգացնել և ստեղծել այնպիսի կապիտալի շուկա, որը կխթանի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները:

«Վերջին զարգացումների և Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ և գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու շուկայի բոլոր մասնակիցների ջանքերի հետ մեկտեղ մենք նկատում ենք աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության կողմից», – ասաց Կ.Սարոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս