Պոլսահայ համայնքին է վերադարձվել 40 տարի առաջ բռնագրավված ամենամեծ գույքը

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայ համայնքը ստացել է հանրապետության ժամանակ ոչ մուսուլմաններից խլված ամենաարժեքավոր անշարժ գույքերից մեկը: Խոսքը գնում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող և հիվանդանոցի առջև ընկած հողատարածքի մասին, որի մեծությունը կազմում է 42.259 քառակուսի մետր:

Հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ իրենք մեծապես երջանիկ են այդ կապակցությամբ: Նա ընդգծել է, որ արդյունք տվեց տարիներ տևած իրենց պայքարը և  վերջապես կյանքի կոչվեց իրենց երազանքը. Թուրքիայի համայնքին վերադարձվեց այդ շատ կարևոր գույքը: Հողատարածքը բռնագրավվել էր 1974 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս