ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները զայրացած են

«Ժողովուրդ»-ը գրում է. Ազգային ժողովը փետրվարի 4-ին ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրիինագիծը և նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած» անձանց սոցիալական երաշխիքների մասին և «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Համաձայն դրա ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչև 450-500 հազար դրամ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լոբբինգով ընդունված այս փոփոխությունն առաջացրել է ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը։ Օրինակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը «Ժողովուրդին» վրդովված հայտնեց. «Ես շատ դժգոհ եմ ու վիրավորված, ինչո՞ւ մեզ խաբեցին։ Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ասում են՝ թոշակը կկտրեն։ Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք։ Այսինքն՝ ուղարկում են մեռնելո՞ւ։ Սենց բան կլինի»։

Ավելի մանրմասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս