Իրանից էժան գազի ներկրումը կրճատվել է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 408.2 մլն խմ գազ։ 2012-ին Իրանից ներկրվել էր 491.2 միլիոն խմ գազ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։ Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, քան ռուսականը, և բացի այդ, իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե կենդանի փողով, այլ էլէներգիայով։ Տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում պետք է ավելանային հենց իրանական գազի ծավալները, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս