Բաժիններ՝

Հրդեհ բնակարանում. ամբողջությամբ այրվել է պատշգամբը

Փետրվարի 7-ին, ժամը 04.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Կենտրոնական փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պրազվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի թիվ 6 շենքի Ե.Հ.-ին պատկանող 41-րդ բնակարանի բաց պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել՝ 05.22-ին:

Ամբողջությամբ այրվել է պատշգամբը (12քմ) և ջերմահարվել` թիվ 43 բնակարանի պատուհանները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս