Ռոուհանին 170.000 դոլար է նվիրաբերել երկրում առկա հրեական միակ հոսպիտալին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 170.000 դոլար է նվիրաբերել երկրում առկա հրեական միակ հոսպիտալին: Նշվում է, որ դա Ռոուհանիի երկրորդ բարեգործությունն է բժիշկ Շապիրի հոսպիտալին, որը Թեհրանում հիմնվել է 70 տարի առաջ:
2013 թվականին Ռոուհանին դարձյալ 170.000 դոլար էր հատկացրել այդ բուժհիմնարկին: Իրանում ներկայումս բնակվում է մոտ 25.000 հրեա՝ Մերձավոր Արևելքի երկրների ամենամեծ հրեական համայնքը: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռոուհանին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ գրեթե ճանաչել էր Հոլոքոսթը՝ այն անվանելով հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների գործած հանցանք: