Գյումրիի մանապարտեզի տնօրենը մեղադրվում է 1.760.270 դրամի յուրացման մեջ
Դատարան է ուղարկվել Գյումրիի մանկապարտեզներից մեկի տնօրենի դեմ հարուցված քրեական գործը: 2012թ. հոկտեմբերի 1-ից Գյումրիի «Գոհար մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում աշխատող 51-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, նպատակ ունենալով յուրացման եղանակով խոշոր չափերի գումար հափշտակել, 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր խոշոր չափի՝ 1.760.270 դրամը չի ուղղել աշխատավարձի, այլ միջոցների, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների և կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ օգտագործելով իր պաշտոնական դիրքը յուրացման եղանակով հափշտակել է: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի յուրացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ): Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: