Բաժիններ՝

Ռուսաստանը հրաժարվել է Կուրիլյան կղզիների լուծման հարցում Չինաստանի օգնությունից. France-Presse

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան մերժել է Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության հարցով Ճապոնիայի հետ տարվող բանակցություններում իրեն օգնելու վերաբերյալ Չինասստանի արած առաջարկը:

Նշվում է, որ Չինաստանը նման առաջարկներով սկսել է հանդես գալ 2010 թվականից: Չինաստանի իշխանությունները հուսով են, որ Կուրիլյան կղզիների հարցում պաշտպանելով Ռուսաստանին, կստանան նրա աջակցությունը՝ կապված Արևելա-Չինական ծովում գտնվող Դյաոյույդաո կղզիների պատկանելության հարցը լուծելու հետ:

Ճապոնիան այդ կղզիներն անվանում է Սենկակու և համարում է իրենը: Նշվում է, որ (հարավկուրիլյան) Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և Խամբոմաի արշիպելագի պատկանելության մասին վեճը Ռուսաստանին ու Ճապոնիային հնարավորություն չի տալիս ստորագրել խաղաղության պայմանագիր: Տոկիոն վիճարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով այդ կղզիները Խորհրդային Միությանը հանձնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս